Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդու երջանկությունը կախված չէ նրա կրթությունից. 1in.am

Մարդու երջանկությունը կախված չէ նրա կրթությունից. 1in.am

Վարվիկայի համալսարանի գիտնականներն ամփոփել են նոր սոցիալ-հոգեբանական հետազոտության արդյունքները։ Նրանց ուսումնասիրման օբյեկտը մարդու կրթվածության մակարդակն ու դրա ազդեցությունն է նրա ինքնագնահատականի վրա։ Պարզվել է, որ բարձրագույն կրթությունը, այդ թվում և բարձր վարկանիշ ունեցող բուհերի տված կրթությունը, ոչ մի կերպ չի ազդում մարդու ինքնազգացողության վրա, բացառությամբ մի քանի մասնավոր դեպքերի, գրում է megaobzor.com-ը։

 

Եթե կրթությունը կապված է հոգեկան առողջության հետ, ապա բարձրագույն կրթությունը պիտի որ բարենպաստ ազդեցություն ունենար մարդու ինքնազգացողության վրա։ Գործնականում ամեն ինչ այլ կերպ է: Գիտնականները ստուգել են դրական հոգեվիճակի հետ կապված գործոնները՝ կրթության մակարդակն ու ֆինանսները։ Պարզվել է, որ կրթության մակարդակը ոչ մի կերպ չի ազդել ինքնազգացողության վրա։ Այսինքն՝ կրթությունը թույլ չի տվել մարդուն իրեն ավելի լավ զգալ և հասարակության մեջ ավելի լավ գործել։

 

Գիտնականները հավելել են, որ, չնայած աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձի ծավալը մեծապես ազդում է երջանկության ցուցանիշի վրա, սակայն մարդկանց գերակշռող մեծամասնությունը նախ և առաջ ցանկանում է գործնականում 100 տոկոսով իրագործել սեփական մասնագիտական կարողությունները։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. firestock.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ